«Այսպիսի կերպար դեռ չէի ունեցել». Ռոզի Ավետիսովան` Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում իր կերպարի, գործընկերների ու նկարահանումների մասին - Showbiz.am

«Այսպիսի կերպար դեռ չէի ունեցել». Ռոզի Ավետիսովան` Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում իր կերպարի, գործընկերների ու նկարահանումների մասին

By

Շուտով էկրաններ կբարձրանա Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը, որում իր դերակատարումն ունի սիրված դերասանուհի Ռոզի Ավետիսովան: Showbiz.am կայքի հետ զրույցի ընթացքում Ռոզին պատմել է իր ու ռեժիսորի համագործակցության, իր հետաքրքիր կերպարի ու արտակարգ դրության պայմաններում անցկացված նկարահանումների մասին:

Սա Մհեր Մկրտչյանի հետ Ռոզիի առաջին աշխատանքն է: Փորձեցինք պարզել, թե ինչպես է ստացվում դերասանուհու և ռեժիսորի համատեղ աշխատանքը․ արդյո՞ք նրանք միանգամից իրար հասկանում են, թե՞ լինում են աշխատանքային տարաձայնություններ: «Շատ հեշտ հաստատվեց ռեժիսոր-դերասան կապը: Ես միշտ փորձում եմ ռեժիսորին ենթարկվել և վստահել: Կարծում եմ, որ նա միշտ ավելի ճիշտ է տեսնում: Մհերին, ինչ խոսք, լիարժեք վստահում և հավատում եմ: Հուսով եմ` ինքն էլ ինձ»,- պատմում է դերասանուհին:

Պատմելով, թե ինչպես ստացավ Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմում նկարահանվելու առաջարկը՝ դերասանուհին ասում է. «Մհերի ֆիլմում հայտնվեցի քասթինգով. սա 4-րդ անգամն էր, որ իր մոտ քասթինգի էի մասնակցում և վերջապես հաջողվեց»:

Ռոզին նշում է, որ ֆիլմում նկարահանվել են նաև շատ հայ դերասաններ. «Անի Ղազարյանը, Սարգիս Գրիգորյանը, Ժաննա Վելիցյանը, Մարտին Խաչատրյանը ու էլի մի խումբ տաղանդավոր մարդիկ են ներգրավված այս ֆիլմում»:

Կորոնավիրուսային համավարակի օրերին դժվար էր անգամ տնից դուրս գալը, բայց Մհեր Մկրտչյանը, նկարահանող խումբն ու իրենց գործի նվիրյալ դերասանական կազմը խիզախեցին և կարողացան անվտանգ ու արդյունավետ նկարահանումներ իրականացնել: Խոսելով դերասանների ու նկարահանող խմբի համար առաջացած խոչընդոտների մասին՝ Ռոզի Ավետիոսավան պատմում է. «Հեշտ չէր, իհարկե, և՛ նկարահանվել, և՛ պահպանել սոցիալական հեռավորություն, և՛ հետևել պարետատան կանոններին, բայց մենք փայլուն էինք դա կատարում: Մեծ բարդություններ ինձ հետ չեն եղել, իմ նկարահանման օրերն էլ թվով քիչ էին: Իմ մասնակցությամբ տեսարանները հիմնականում Երևանում են նկարահանվել»:

Խոսելով ֆիլմի, իր մարմնավորած կերպարի ու մոտալուտ պրեմիերայի մասին, դերասանուհին ասում է. «Ֆիլմի մասին դեռ չեմ խոսի, կասեմ միայն, որ հերոսուհիս ուժեղ բնավորությամբ, մի քիչ ցինիկ, խարակտերային դեմք է, այսպիսի կերպար դեռ չէի ունեցել: Հուսամ տարվա վերջ ֆիլմը կբարձրանա էկրաններ: Ես շատ եմ սպասում»:

Հեղինակ` Դիանա Զաքարյան

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են». Սեպուհ Սիմոնեանն անդրադարձել է արցախյան պատերազմին

Capital Cities հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմին: «Արդեն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է». Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեզ պետք է, որ դուք ձեր ձայնը բարձրացնեք». Վահե Բերբերյանը կոչ է անում միջազգային հանրությանը

Արցախի և Հայաստանի սահմանին ծավալվող իրադարձություններին անդրադարձել է լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու Վահե Բերբերյանը:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեր հայերը պատերազմի մեջ են, որը ևս կկոտրեր քո սիրտը». Սեդա Ազնավուրի գրառումը՝ շանսոնյեի մահվան տարելիցին

Երկու տարի առաջ կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Մեծանուն հայի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, Facebook-յան էջում գրառում է արել: «Հոկտեմբերի 1-ին՝...
Ավելին