Կանաչ ստվերաներկ և գինեգույն թարթչաներկ. Ռիհաննայի «Fenty Beauty» բրենդի աշնանային նորույթները

Ռիհաննայի «Fenty Beauty» ապրանքանիշը ներկայացրել է աշնանային հավաքածուի նորույթներից մի քանիսը:

Նոր հավաքածուն իր մեջ ներառում է «Full Frontal» կոչվող մուգ կանաչ և գինեգույն թարթչաներկերը, «Stunna Lip Paint» շրթներկը և «Snap Shadows» ստվերաներկերի երկու գունապնակ` վարդագույն և շագանակագույն երանգներով ու ոսկեգույն և կանաչ գույների համադրությամբ: Ստվերաներկերրի հավաքածուն ու շրթներկն արժեն 25 դոլար, իսկ թարթչաներկը՝ 14 դոլար: Դրանք արդեն հասանել են «Fenty Beauty»-ի պաշտոնական կայքում: