Թողարկվել է Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզերը՝ առեղծվածային կանանց կլանի մասին

Youtube-ում հրապարակվել է Ռենատա Լիտվինովայի «Հյուսիսային քամի» ֆիլմի թիզերը, որը պատմում է առեղծվածային կլանից ազդեցիկ կանանց մասին:
«Դա կախարդական ժամանակ էր, երբ թագավորում էր մեծ մայրիշխանությունը. ազդեցիկ կլանի կանայք կառավարում էին Հյուսիսային դաշտերի տարածքում և ապրում սիրո սպասումով: Նրանք ամենազոր էին, և նրանց բոլոր ցանկությունները կատարվում էին, բայց մի ակնթարթում ամեն բան փոխվում է, և սկսվում Է քաոս»,- ասվում է տեսանյութի նկարագրության մեջ:

Ֆիլմում գլխավոր դերակատարներն են՝ Ռենատա Լիտվինովան, Անտոն Շագինը, Սոֆյա Էռնստը, Գալինա Տյունինան, Սվետլանա Խոդչենկովան, Նիկիտա Կուկուշկինը, Ուլյանա Դոբրովսկայան, Տատյանա Պիլեցկայան, Խիբլա Գերզմավան, Մաքսիմ Սուխանովը, Տիմուր Սուրկովը, Մարիա Բերցդինսկիխը և ուրիշներ:

Կինոնկարի երաժշտությունը գրել է ռուսաստանցի ռոք-երգչուհի և կոմպոզիտոր Զեմֆիրա Ռամազանովան, ով լսարանին ավելի հայտնի է որպես Զեմֆիրա:

«Հյուսիսային քամին» վարձույթում կհայտնվի նոյեմբերի 26-ին: