Լեոնարդո ԴիԿապրիոյի կինոընկերությունը պայամանագիր է կնքել «Sony Pictures»-ի հետ

«Appian Way» կինոընկերությունը , որը հիմնադրվել է Լեոնարդո ԴիԿապրիոյի և պրոդյուսեր Ջենիֆեր Դևիսոնի կողմից, հայտարարել է «Sony Pictures Entertainment»-ի հետ համագործակցության մասին ու արդեն աշխատանքային պայմանագիր կնքել:

«Ես առաջին անգամ հանդիպել եմ տաղանդավոր գերաստղ Լեոնարդո ԴիԿապրիոյին, ավելի քան 24 տարի առաջ, «Ռոմեո և Ջուլիետա»-ի նկարահանումների ժամանակ: Հետո միասին ուղևորվեցինք դեպի «Տիտանիկ», և այդ ժամանակից ի վեր իմ հիացմունքը նրա հանդեպ, որպես կինոյի հանճար, միայն աճել է», – ասել է «Sony Pictures Motion Picture Group»-ի նախագահ Թոմ Ռոթմանը: