Միխայիլ Եֆրեմովի կաթվածի մասին տեղեկությունը չէր համապատասխանում իրականությանը

Դերասան Միխայիլ Եֆրեմովի կաթվածի մասին հայտարարությունը «պարզվում է՝ հորինված է», ինչպես նաև « չի եղել ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում», այս մասին հայտնում է 5TV-ն՝ վկայակոչելով իր աղբյուրին։

«Եֆրեմովն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում չի ունեցել»,- հայտարարել է պորտալի զրուցակիցը։

Ընդ որում, Եֆրեմովի պաշտպանը՝ Էլման Փաշաեւը, վկայակոչելով բժիշկների խոսքերը, պնդում էր, որ արտիստի մոտ կաթված է տեղի ունեցել։ Սակայն իրավապաշտպանը նրան անձամբ չի տեսել, քանի որ կարանտինի պատճառով նրան թույլ չեն տվել մտնել հիվանդասենյակ։

Ընդ որում, ըստ առկա տեղեկատվության՝ եթե արտիստի մոտ, իսկապես, կաթված է տեղի ունեցել , հավանական է, դա կարող էր օգնել խուսափել խափանման միջոց տնային կալանքի խստացումից, ինչպես նաև ազդել վճռի վրա։ Առողջական ծանր վիճակի պատճառով իրական պատժի փոխարեն նրա նկատմամբ կարող էր պայմանական ազատազրկում կիրառվել։