Սերժ Թանկյանը 5000 դոլար է նվիրաբերել լիբանանահայերի ամենահրատապ կարիքների համար

Հայաստան համահայկական հիմնադրամից տեղեկանում ենք, որ Սերժ Թանկյանը ևս միացել է լիբանանահայերին սատարելուն ուղղված դրամահավաքին։

«Հիմնադրամի հավատարիմ ընկեր և աջակից Սերժ Թանկյանը նույնպես միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին՝ նվիրաբերելով 5000 ԱՄՆ դոլար, որն ուղղվելու է լիբանանահայերի ամենահրատապ կարիքներին:

Շնորհակալ ենք շարունակական աջակցության և այս պահին Լիբանանում մեր հայրենակիցների կողքին կանգնելու համար»,- գրված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ևս իր Ինստագրամի էջում հրապարակում էր կատարել ու բոլորին հորդորել անմասն չմնալ և օգնել Լիբանանին ու աղետից տուժած բնակիչներին։