Քրիսի Թեյգենը և Ջոն Լեջենդը երրորդ անգամ ծնողներ են դառնալու

Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են 34-ամյա մոդել Քրիսի Թեյգենի երրորդ հղիության մասին: Երկրպագուները արդեն շնորհավորում են զույգին:

Մարդկանց վստահության պատճառն այն էր, որ Քրիսին նկարահանվել է Ջոնի «Wild» երգի տեսահոլովակում, և մի քանի կադրերում երևում է, որ մոդելի կազմվածքը բավականին փոխվել է, իսկ ամուսինը քնքշորեն գրկում է նրան` ձեռքերը դնելով կլորացած որովայնին: Թեյգենը և Լեջենդը ամուսնացած են արդեն յոթ տարի և ունեն երկու երեխա ՝ չորսամյա դուստրը՝ Լունան և երկու տարեկան որդին՝ Մայլսը: Քրիսին արդեն հաստատեցլ է լուրն ու հրապարակել նոր լուսանկար: