Օռլանդո Բլումը խոստովանել է, որ անհամբեր սպասում է դստեր լույս աշխարհ գալուն (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումը հայտնի հումորիստ, հաղորդավար Ջիմի Ֆելոնի հետ զրույցում պատմել է, որ շուտով իր ու երգչուհի Քեթի Փերիի դուստրը լույս աշխարհ է գալու:

43-ամյա Բլումը խոստովանել է, որ անհամբեր սպասում է աղջիկ երեխայի հայր դառնալու պահին և անչափ հուզված է այդ կապակցությամբ:

Հաղորդավարը նկատել է, որ աղջկա հայր լինելն իրոք որ առանձնահատուկ զգացողություն է, քանի որ ինքը երկու դուստր ունի և սեփական փորձից ելնելով է խոսում:

«Իհարկե, տղաներն էլ են հրաշալի: Դու ինքդ որդի ունես ու գիտես, սակայն աղջիկներն ուրիշ են. դա սեր է առաջին հայացքից»,- ասել է Ֆելոնը:

«Աղջկա հայր լինելը սեր է ամբողջ կյանքի համար: Հույս ունեմ, որ նա ինձ կսիրի այնպես, ինչպես որ ես իրեն»,- հավելել է Բլումը:

Դերասանն ընդգծել է, որ նորածնի լույս աշխարհ գալուն անհամբեր սպասում է ոչ միայն ինքը, այլև որդին՝ սուպերմոդել Միրանդա Քերի հետ ամուսնությունից ծնված Ֆլինը: Բլումի խոսքով, թեև Ֆլինը մոր երկրորդ ամուսնության շնորհիվ երկու եղբայր ունի, սակայն այժմ անհամբեր սպասում է քրոջ ծնվելուն: