Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտները մեկ տարում ավելացել են ավելի քան 1 մլն ռուբլիով. 2019 թվականի համար ՌԴ նախագահը հայտարարագրել է 9,7 մլն ռուբլի: Տեղեկությունները հրապարակվել են Կրեմլի կայքում:
Նախագահի սեփականության տակ է 77 քմ մակերեսով բնակարան և ավտոտնակ, իսկ անձնական օգտագործման է տրված ևս մի բնակարան՝ 153,7 քմ մակերեսով, 18 քմ մակերեսով ավտոկայանատեղ: Բացի այդ, Պուտինն ունի երկու ГАЗ-М21, «Նիվա» մեքենա և «Սկիֆ» կցասայլ:
2018 թվականի համար նախագահը հայտարարագրել էր 8,6 մլն ռուբլի եկամուտ:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի եկամուտները նվազել են 700 000 ռուբլիով: 2019 թվականի համար նա հայտարարագրել է 18 235 394 ռուբլի 72 կոպեկ: Հիշեցնենք, որ մինչ հունվար նա ղեկավարել է Հարկային ծառայությունը, իսկ մինչ այդ զբաղվել է բիզնեսով: