Տատյանա Բրուխունովան պատահաբար հայտնել է իր հեռախոսահամարն ու տան հասցեն - Showbiz.am

Տատյանա Բրուխունովան պատահաբար հայտնել է իր հեռախոսահամարն ու տան հասցեն

By

Հումորիստ Եվգենի Պետրոսյանի կինը՝ Տատյանա Բրուխունովան, վերջերս հայտնվել է տհաճ իրավիճակում։ Կինը պատահաբար ցույց է տվել իր հասցեն և բջջային հեռախոսահամարը: Ավելի ուշ Տատյանան հանդես է եկել ուղերձով և հայտարարել, որ հեռախոսահամարը, որը բոլորը տեսել են, ոչ թե իրենն է, այլ նրա օգնականինը։

«Սիրելի բարեկամներ, ևս մեկ անգամ ուզում եմ հստակություն մտցնել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նման տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Ես որոշակի տվյալներ եմ ցուցադրել բլանկի վրա։ Հուսով եմ՝ իմ մասին այդքան վատը չեք մտածում, որ ես ինչ-որ բան եմ պատվիրում իմ տան հասցեով և անձնական հեռախոսահամարով։ Այս տվյալները ոչ մի կապ չունեն ինձ հետ։ Ես ունեմ որոշակի հասցե, որով անում եմ բոլոր առաքումները, իսկ նշված հեռախոսահամարն իմ օգնականինն է։ Դրա համար ես շատ եմ խնդրում, խնդիրներ մի ստեղծեք։ Այդ տվյալները համացանցում հրապարակվել են և արդեն մի քանի անգամ։ Ոչ մի նոր բան տեղի չի ունեցել, պետք չէ «պատռել» իմ օգնականի հեռախոսը։ Նա չի պատասխանի անհայտ զանգերին»,- հայտարարել է Բրուխունովան Ինստագրամի իր Stories-ում:

Փոխարենը Տատյանան մեկ այլ համար է տեղադրել և ասել, որ եթե երկրպագուները ցանկանում են խոսել իր հետ, ապա կարող են զանգահարել նշված համարին:

Սակայն «Только никому» տելեգրամ ալիքը նշում է, որ Տատյանան ստում է։
Պարզվել է, որ տվյալները պատկանում են հենց Եվգենի Պետրոսյանի կնոջը։ Բնակարանը գտնվում է էլիտար բնակելի թաղամասում, որի տարածքից Տատյանան հաճախ լուսանկարներ է տեղադրում, իսկ համարը կապված է Սբերբանկի քարտի հետ:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Այս ամենի մեղավորը Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահներն են». Սեպուհ Սիմոնեանն անդրադարձել է արցախյան պատերազմին

Capital Cities հանրահայտ խմբի անդամ, ամերիկահայ երգիչ Սեպուհ Սիմոնեանը ինստագրամյան էջում անդրադարձել է Արցախում՝ Ադրբեջանի կողմից սկսված պատերազմին: «Արդեն...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Լեռնային Ղարաբաղի հայերին հաղթելն անհնար է». Քիմ Քարդաշյանի նոր հրապարակումը

Հեռուստաասղ Քիմ Քարդաշյանը շարունակում է հանրությանը տեղեկացնել Արցախում և Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայուհին, որը հայտնիություն է վայելում...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել արցախյան պատերազմի մասին պատմող «Դրախտի դարպասը» ֆիլմը

Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրումից անմիջապես հետո Մոսկվայի միջագային կինոփառատոնի հանձնաժողովը հրաժարվել է ցուցադրել հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի ֆիլմը, որը...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեզ պետք է, որ դուք ձեր ձայնը բարձրացնեք». Վահե Բերբերյանը կոչ է անում միջազգային հանրությանը

Արցախի և Հայաստանի սահմանին ծավալվող իրադարձություններին անդրադարձել է լիբանանահայ և ամերիկահայ թատերագիր, նկարիչ, գրող, արվեստագետ և կատակերգու Վահե Բերբերյանը:...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

«Մեր հայերը պատերազմի մեջ են, որը ևս կկոտրեր քո սիրտը». Սեդա Ազնավուրի գրառումը՝ շանսոնյեի մահվան տարելիցին

Երկու տարի առաջ կյանքից հեռացավ Շառլ Ազնավուրը։ Մեծանուն հայի դուստրը՝ Սեդա Ազնավուրը, Facebook-յան էջում գրառում է արել: «Հոկտեմբերի 1-ին՝...
Ավելին