Այզա Անոխինան քննադատել է Դավա Մանուկյանի և Ֆիլիպ Կիրկորովի երգը․ պատասխանը երկար չի սպասեցրել

Հաղորդավարուհի Այզա Անոխինան մեկնաբանել է Դավայի և Ֆիլիպ Կիրկորովի «Ռոլեքս» համատեղ նոր երգը։

«Ես այնքան էլ լավ հեյթեր չեմ։ Բայց սա այնքան խղճուկ երգ է։ Թող ների ինձ Ֆիլիպ Բեդրոսովիչի տաղանդը, քանի որ նա ունի աներևակայելի ուժեղ վոկալ տվյալներ, բայց երգել նման հիմարություն… Սա աշխարհի վերջի օրհներգն է: Սա սարսափելի երգ է, որ կողմից էլ նայես․ այն բոլոր դասավորությունների դեպքում սարսափելի է։ Ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ում համար է այն»,- ասել է Այզան Ինստագրամի իր Stories-ում։

«Դավա, չեմ ուզում քեզ նեղացնել, բայց ում երգն ուզես կարող է ավելի լավը լինել, քան այս մեկը։ Դե, իրականում, առանց վիրավորանքների: Բայց դա երաժշտություն չէ: Բավական է արդեն երաժշտություն անվանել ցանկացած ձայն, որը դուրս է գալիս բերանից և հրապարակվում է iTunes-ում»։

Դավայի պատասխանը երկար սպասեցնել չի տվել։ Իր պատասխանում նա անդրադարձել է Այզայի սիրելի, երիտասարդ կատարող Օլեգ Մայամիին․ «Դե, կարելի է ասել՝ Օլեգ Մայամիի երգերն ավելի լավն են լինելու»,- գրել է Դավիթ Մանուկյանը։