Լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզակոշիկներն աճուրդում վաճառվել են 615 000 դոլարով (լուսանկար)

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի մարզակոշիկների զույգը՝ Nike Air Jordan 1 High հազվադեպ մոդելը, Сhristie’s աճուրդում վաճառվել է 615 000 դոլարով, գրում է BBC-ն:

Chicago Bulls բասկետբոլային ակումբի աստղը տվյալ մոդելը կրել է Իտալիայում 1985 թվականին տեղի ունեցած ցուցադրական խաղի ժամանակ:

Աճուրդի տան ներկայացուցիչները հայտնել են, որ վաճառված մարզակոշիկներն ամերիկյան Stadium Goods ընկերությանն են պատկանում:

Նաև աճուրդի տանը կարմիր-սև-սպիտակ մարզակոշիկներն անվանել են Ջորդանի պատմական մարզակոշիկների «հզորագույն» նմուշ, որ երբևէ ներկայացվել է աճուրդի: