Մահացել է «Ягода малина» հիթի կատարող Վալենտինա Լեգկոստուպովան

Մահացել է «Ягода малина» հիթի կատարող Վալենտինա Լեգկոստուպովան։ Այս մասին հայտնել է երգչուհու դուստրը՝ Անետա Բրիլն Ինստադրամի իր էջում։

«Այսօր՝ ժամը 15:30-ին, կորցրեցինք հրաշալի ու լուսավոր մարդու, աշխարհի լավագույն մայրիկին, դստերն ու տատիկին»,- գրել է Բրիլը:

Երգչուհի Վալենտինա Լեգկոստուպովայի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել օգոստոսի 11-ին։ Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ նա ալկոհոլի ազդեցության տակ հայտնվել է նարկոլոգիական կլինիկայում՝ կոտրած գլխով և կապուկներով: Ավելի ուշ երգչուհին կոմայի մեջ է ընկել։