Մայլի Սայրուսը խոստովանել է, որ իր առաջին տղամարդը Լիամ Հեմսվորթն է եղել

27-ամյա Մայլի Սայրուսը և 30-ամյա Լիամ Հեմսվորթը ամուսնալուծվել են ուղիղ մեկ տարի առաջ, բայց նրանք դեռ հաճախ են հիշում միմյանց՝ լրագրողների հետ զրույցներում: Վերջերս Մայլին հերթական անգամ նոստալգիայի մեջ է հայտնվել: Barstool Call Her Daddy-ի ձայնագրությունների ժամանակ երգչուհին պատմել է, որ նախկին ամուսինը եղել է իր առաջին տղամարդը։ Դա եղել է ավելի քան 10 տարի առաջ՝ մինչ իրենց ամուսնությունը։

«Ես դա չեմ արել տղամարդկանց հետ մինչև 16 տարեկանը, բայց արդյունքում ես ամուսնացա հենց այդ տղայի հետ»,- պատմել է Սայրուսը։

Մայլին հենց 16 տարեկան էր « Վերջին երգը» մելոդրամայի նկարահանումների ժամանակ, որտեղ էլ նա ծանոթացել է Լիամի հետ: Դրանից կարճ ժամանակ անց նրանք սկսեցին հանդիպել և 10 տարի միասին էին, ճիշտ է, պարբերաբար բաժանվում և կրկին միանում էին: 2019-ի դեկտեմբերին սիրահարները գաղտնի ամուսնացան, բայց նրանց ամուսնությունը տևեց ընդամենը յոթ ամիս: Խոսակցություններ էին տարածվել այն մասին, որ զույգի բաժանման հիմնական պատճառը Սայրուսի նոր սիրավեպն էր Քեյթլին Քարթեր անունով մի աղջկա հետ:

Նշենք նաև, որ Մայլին զրույցի ընթացքում ասել է, որ մինչ Լիամը նա սեքսուալ հարաբերություններ ունեցել է, նա հիշատակել է սեքսը երկու աղջիկների հետ։ Հիշեցնենք, որ Սայրուսը բազմաթիվ անգամներ նշել է, որ իրեն նույնատիպ կերպով գրավում են հարաբերությունները ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց հետ։