Նատալյա Պոդոլսկայան հաստատել է նորից հղի լինելու մասին լուրերը (լուսանկար)

38-ամյա Նատալյա Պոդոլսկայայի հղիության մասին առաջին լուրերը հայտնվել են դեռևս օգոստոսի սկզբին, իսկ օրերս երգչուհին վերջապես հաստատեց, որ շուտով երկրորդ անգամ մայր կդառնա: Աստղն իր Ինստագրամում տեղադրել է մի լուսանկար, որում նա ներկայացել է լողազգեստով և նրբորեն պահում է իր կլորացված փորիկը:

«Ուղղակի ես կարծում եմ, որ Պրեսնյակովները պետք է շատ լինեն»,- լուսանկարը մեկնաբանել է Նատալյան։

Մեկնաբանություններում հետևորդներն անմիջապես սկսել են շնորհավորել Նատալյա Պոդոլսկայային և նրա 52-ամյա ամուսին Վլադիմիր Պրեսնյակովին ընտանիքիում շուտափույթ համալրման կապակցությամբ: Զույգի համար ուրախ են նաև նրանց աստղային գործընկերները՝ Ալսուն, Յուլիանա Կարաուլովան, Վիկտորիա Դայնեկոն, Իրինա Դուբցովան և շատ ուրիշներ: Որոշ հետևորդներ նույնիսկ անմիջապես սկսել են որոշել ապագա երեխայի սեռը Նատալիայի փորի ձևի միջոցով. մեծամասնությունը «կողմ է քվեարկել» նրան, որ ամուսինները կունենան աղջիկ: