Չորս տարի չեն տեսել իրենց թոռներին․ Անջելինա Ջոլին երեխաներին արգելում է այցելել Բրեդ Փիթի ծնողներին

Բրեդ Փիթի հետ երկարատև հարաբերությունների ընթացքում Անջելինա Ջոլին այդպես էլ չի կարողացել հարաբերություններ հաստատել նրա ծնողների հետ։ Իսկ զույգի սկանդալային ամուսնալուծության պատճառով Փիթի մայրն արդեն 4 տարի է, ինչ թոռներին չի տեսել։

Ջեյն Փիթը իր ամուսնու` Ուիլյամի հետ ապրում է Միսսուրիում։ Հենց այնտեղ է Բրեդ Փիթը հաճախ տարել երեխաներին տատիկին ու պապիկին հյուրընկալվելու։ Ջոլին դեմ չի եղել նման այցերին, սակայն նաև չի էլ փորձել հարաբերություններ ստեղծել սկեսուրի հետ։ Իսկ աղմկոտ ամուսնալուծությունից հետո երեխաներին արգելել է այցելել տատիկին, այնպես որ Փիթի մայրը չորս տարի չի տեսել իր թոռներին։ Ընդ որում, Ջոլիի և Փիթի երեխաները պաշտում էին տատիկին ու պապիկին ու միշտ ուրախությամբ էին նրանց տուն հյուր գնում։

«Երեխաները պաշտում էին տատիկի ու պապիկի մոտ լինելը։ Փիթերը հսկայական բակ ունեն, որտեղ ձմռանը սահում էին սահնակով, իսկ ամռանը՝ նստում խարույկի մոտ: Ջեյնն ու Անջելինան ատում են միմյանց և լիովին դադարեցրել են շփումը։ Ջոլին թույլ չի տալիս երեխաներին այցելել Միսսուրի։ Նրանք այնտեղ չեն եղել այն ժամանակից ի վեր, երբ Էնջին և Փիթը բաժանվել են», — The Sun-ի հետ զրույցում պատմել է ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։