Սվետլանա Բոնդարչուկը հեռանում է «HELLO» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից

Սվետլանա Բոնդարչուկը լքում է «HELLO!» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնը պարբերականում 15 տարի աշխատելուց հետո։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում։

«Ավելի քան 700 շապիկ, հարյուրավոր էքսկլյուզիվներ, տասնյակ նոր դեմքեր, որոնք մենք բացահայտել ենք ընթերցողների ու միմյանց համար։ Կարող եք չհավատալ, բայց ես հիշում եմ ու գնահատում յուրաքանչյուրին, ով ինձ և մեր ընթերցողների հետ կիսվել է իրենց պատմություններով, ապրումներով, ուրախություններով ու հույսերով։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր 15 տարվա ընթացքում նախագծի մաս են կազմել և «HELLO!»-ին են նվիրել իրենց հոգու ու պրոֆեսիոնալիզմի մասը, առանց որի ոչինչ չէր լինի։ Եվ, իհարկե, ցանկանում եմ առանձին շնորհակալություն հայտնվել Պոլինա Յումաշևային, ով հավատաց իմ ուժերին և ինձ վստահեց Ռուսաստանում աստղերի մասին լավագույն պարբերականը։ Հույս ունեմ՝ հուսախաբ չեմ արել»,- նշել է Սվետլանան։

Բոնդարչուկը նաև հայտարերել է, որ չգիտի, թե ինչպիսին կլինի նախագծի հետագա ճակատագիրը Ռուսաստանում և նշել է, որ պարբերականի կայքը կշարունակի գործել, սակայն ինքն այլևս դրա հետ առնչություն չի ունենա։