Թոմ Քրուզը վթարի է ենթարկվել․ մանրամասներ դժբախտ պատահարից

Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ շուտով կինոսերների դատին կհանձնվի «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի 7-րդ մասը, որին երկրպագուները սպասում են անհամբերությամբ։
Իհարկե, գլխավոր դերում Թոմ Քրուզն է, ով այս անգամ նկարահանումների ընթացքում չի կարողացել խուսափել դժբախտ պատահարից։
Արտասահմանյան լրատվամիջոցները հայտնում են, որ նկարահանումների ժամանակ դերասանից պահանջվել է մոտոցիկլով մի շինության տանիքից թռչել դեպի մյուսը։ Քրուզը որոշել է չդիմել կասկադյորի օգնությանը և ինքնուրույն է կատարել հնարքը։
Ցավոք, մոտոցիկլի տեխնիկական խնդիրների պատճառով հնարքը ձախողվել է, և Քրուզը չի կարողացել հասնել տանիք: Բարեբախտաբար, դերասանն ապահովագրված է եղել և վթարի հետևանքով չի տուժել։
2,5 մլն դոլար արժողությամբ մոտոցիկլն այրվել է։