Ժաննա Լևինան պատմել է, թե ինչ դժվարություններ են նրանք հաղթահարել Գարիկ Մարտիրոսյանի հետ․ անհավատալի է

Հիմա Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու-բիզնեսի ամենաբարձր վարձատրվող աստղերից է, սակայն տարիներ առաջ նա կնոջ՝ Ժաննա Լևինայի հետ բավականին շատ դժվարություններ է հաղթահարել, որպեսզի կարողանա հասնել այն ամենին, ինչ ունի այսօր։
Լևինան, պատմել է՝ ինչպես է սկսվել ամուսնու հետ համատեղ կյանքը։ Նա ասել է, որ 20 տարեկանում այնքան է սիրահարված եղել, որ չի էլ մտածել գումարի և ապահովվածության մասին։
Լևինան YouTube-ի «ТО Gazgolder» ալիքում հրապարակված «Конечно, Вася» շոուի ժամանակ կիսվել է․ «Գարիկն այն ժամանակ պարզապես ՈւՀԱ-ի մասնակից էր, ընդհանրապես փող չուներ։ Բայց ես էլ 20 տարեկան էի։ Ինձ համար լրիվ մեկ էր․․․»։

Ժաննան խոստովանել է, որ Գարիկի հետ սկզբում դժվարությունների են բախվել։ Մոսկվա տեղափոխվելուց հետո պարտքով գումար են վերցրել ընկերներից ու մեկսենյականոց բնակարան վարձել։ Լևինան ինքն է այդ «հյուղակի» համար վարագույր կարել էժան կտորից։ Գարիկ Մարտիրոսյանի կինը միաժամանակ ասել է, որ 40 տարեկանում պատրաստ չէր լինի նույն սցենարի կրկնությանը։
Հայտնի երգիծաբանի կինը աև նշել է, որ տղամարդու մեջ նա առաջին հերթին ուժեղ բնավորությունն է գնահատում։
«Ամուսինս պետք է ինձնից մի քանի անգամ ուժեղ լինի։ Եթե նա ավելի թույլ լինի, ես նրան «կուտեմ»։ Չեմ կարողանա նրա հետ ապրել», – ավելացրել է նա։
Ժաննա Լևինան ու Գարիկ Մարտիրոսյանն ամուսնացել են 1998 թվականին։ 2004 թվականի ամռանը ծնվել է նրանց դուստրը` Ժասմինը։ Որդին` Դանիելը, լույս աշխարհ է եկել 2009 թվականի հոկտեմբերին։ Ժաննան այժմ 44 տարեկան է, Գարիկը` 46։