Մադոննան նշում է 62-ամյակը․ 10 հետաքրքիր փաստ երգչուհու մասին

Փոփ–երաժշտության թագուհի Մադոննան նշում է իր 62-րդ տարեդարձը։ Երգչուհին որոշել է ծննդյան օրն անցկացնել մտերիմների ու հարազատների հետ` օվկիանոսի ափին խնջույք կազմակերպելով։
«Հանգստացող հոբելյար կնոջ դեմքը»,– Instagram-ի իր էջում հրապարակված լուսանկարին կից գրել է Մադոննան։
Երկրպագուները հեղեղել են երգչուհու միկրոբլոգը շնորհավորանքներով ու ջերմ խոսքերով։
Ձեզ ենք ներկայացնում 10 հետաքրքիր փաստ երգչուհու մասին։

1.Փոքրիկ Մադոննային ոչ ոք իր ամբողջական անունով չէր դիմում, նրան կոչում էին՝ «փոքրիկ Նոնի»:

2.Մադոննային բարդ էր տրվում ուսումը, հենց դրա համար նա կիսատ թողեց կրթությունը 19 տարեկանում:

3.Իր երաժշտական կրթությունը Մադոննան սկսել է հարվածային գործիքներ նվագելուց: Աղջիկը նվագում էր «Breakfast Club» խմբի կազմում: Այդ տարիներին նա հանդիպում էր կիթառահար դեն Գիլրոեմի հետ և նրա հետ միասին ելույթ էր ունենում նյույորքյան ակումբներում:

4.Իր առաջին դերը ֆիլմում մադոննան խաղացել է 1979 թվականին, ֆիլմի անունն է՝ «Конкретная жертва»: Նրա հերոսուհին Նյու Յորքի կրիմինալ թաղամասի բնակիչ է, որն ապրում է տրանսգենդերի հետ և տառապում նրա դաժանությունից: Հայտնի դառնալուց հետո Մադոննան բազմիցս փորձել է դատարանի միջոցով արգելել այդ ֆիլմի ցուցադրությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Ֆիլմի ռեժիսորը պատմել է, որ ժամանակին երգչուհին խնդրում էր նրանից՝ այդ դերը տալ հենց իրեն: Նկարահանման համար Մադոննան վարձատրվել է ընդամենը 100 դոլարով:

5.Մադոննան պիտի ստանձներ «Телохранитель» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, բայց ռեժիսորը նախընտրել է այդ դերը վստահել Ուիթնի Հյուսթոնին:

6.Երգչուհին խոստովանել է, որ բացարձակապես չի կարողանում պատրաստել: Նրա խոհանոցային հմտությունները սահմանափակվում են բրնձե կեքսեր պատրաստելով:

7.Մադոննայի եղբայրը հերքել է այն պատմությունը, թե երգչուհին գնացել է Նյու Յորքը գրավելու՝ գրպանում ընդամենը 35 դոլար ունենալով: Նրա խոսքերով, արդեն այդ ընթացքում քույրը մի շարք պայմանագրեր ուներ, որոնք վատ չէին վարձատրվում:

8. Մադոննան իր տեղն է գտել Գինեսի Ռեկորդների գրքում, որպես բոլոր ժամանակների ամենահաջողակ երգչուհի: Իր 25-ամյա գործունեության ընթացքում նրան հաջողվել է 64 հիթ թողարկել:

9.Մադոննան իր դստեր անունն ընտրել է ի պատիվ մորը. վերջինս միշտ երազել է այցելել Լուրդես, որտեղ 1858 թվականին հայտնվել էր Աստվածամայրը:

10. Երգչուհու հասակն ընդամենը 158 սանտիմետր է: