Ադամանդապատ Barbie-ից մինչև 7 մլն դոլար արժողությամբ ինքնաթիռ. Luxury Launches-ն անդրադարձել է հայտնիների՝ իրենց երեխաներին արված ամենաթանկարժեք նվերներին

Luxury Launches կայքն հետաքրքիր անդրադարձ է կատարել արևմտյան շոու բիզնեսի և այլ ոլորտների հայտնի և հարուստ ներկայացուցիչներին, որոնք իրենց երեխաներին ամենաթանկարժեք ու անհավանական նվերներն են մատուցել:

Օրինակ՝ աշխարհի երբեմնի ամենաերիտասարդ միլիարդատիրուհի Քայլի Ջենները դստեր մեկամյակի կապակցությամբ նրան մեկ միլիոն դոլար արժողությամբ ադամանդյա մատանի է նվիրել:



Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները
 2014թ. իրենց դստեր՝ Հարփեր Բեքհեմի համար գնել են Մեծ Բրիտանիայի ամենահայտնի արվեստագետներից մեկի՝ Դեմիեն Հերսթի՝ 760 000 դոլար արժողությամբ ստեղծագործությունը: Երկու մետր բարձրությամբ կտավը, որի վրա թիթեռներ են պատկերված, կախված է իննամյա Հարփերի ննջասենյակում:


Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի
 առաջնեկը՝ Նորթը, որպես սուրբծննդյան նվեր է ստացել Մայքլ Ջեքսոնի հանրայատ մուգ սև թավշյա բաճկոնը, որը գնվել է 65 000 դոլարով:

ImageImage
Բեյոնսեն և Ջեյ Զին
իրենց դստեր՝ Բլյու Այվիի ծննդյան կապակցությամբ երեխային ադամանդներով զարդարված «Բարբի» տիկնիկ են նվիրել: Տիկնիկն արժե 80 000  դոլար:

Beyonce And Jay-Z Spend $80K On Diamond-Encrusted Barbie For Blue ...20 Lavish Gifts That Rich People Bought For Others That Cost A ...

Թոմ Քրուզն իր միակ դստեր՝ Սուրիի ծննդյան կապակցությամբ 7 մլն դոլար արժողությամբ Cessna Citation մասնավոր օդանավ է գնել: