Բլոգեր Մեյսի Դաֆը դադարել է դիմել մազահեռացման և հայտնվել է օգտատերերի ուշադրության կենտրոնում

19-ամյա բլոգեր Մեյսի Դաֆը 10 տարեկանում սկսել է հեռացնել անցանկալի մազերը։
«Երբ մազերը նոր էին սկսում աճել, ես անմիջապես վերցնում էի ածելին։ Ես վախենում էի, որ որևէ մեկը կնկատի իմ թևատակերը, ոտքերը կամ բիկինիի գիծը, նույնիսկ եթե կա հազիվ նկատելի մազածածկույթ: Ես մեծ խնդիրներ ունեի ինձ ընդունելու հետ»,- պատմել է աղջիկը։ Նա հավելել է, որ թույլ չի տվել նաև մտածել մազահեռացումը դադարեցնելու մասին, քանի որ այդպես են արել իր շրջապատի բոլոր աղջիկները:

Սակայն 2016 թվականին Դաֆի ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Հավայան կղզիներ, որտեղ Մեյսին լողափում հանգստացողին տեսել է ոտքերի վրա խիտ սև ծածկույթով: Այնուհետեւ սոցցանցերում աղջիկը հայտնաբերել է բազմաթիվ օգտատերեր, որոնք լուսանկարներ են տեղադրել չսափրված մարմնով։ Բոլոր այս կանայք ոգեշնչել են Դաֆին, և նա որոշել է հետևել նրանց օրինակին։