«Ես Բելառուսի հիանալի ժողովրդի կողմից եմ». Գարիկ Մարտիրոսյան

Հայտնի շոումեն Գարիկ Մատիրոսյանն Ինստագրամի Stories բաժնում հաճախ է պատասխանում հետևորդներին հետաքրքրող հարցերին։ Երկրպագուներին հետաքրքրում են բազմաթիվ հարցեր՝ երաժշտական նախասիրություններից սկսած մինչև Մարտիրոսյանի անձնական կյանք։ Շոումենը հարցերին ինչպես միշտ պատասխանում է իրեն բնորոշ նուրբ հումորով՝ չմոռանալով զսպվածության և չափավորության մասին։

Այս անգամ հետևորդներից մեկը Մարտիրոսյանին հարցրել է, թե որն է նրա սիրելի հայկական երգը, իսկ շոումենը պատասխանել է. «Բալենի։ Էլվինա Մակարյան»։

Հարցին, թե ինչու Մարտիրոսյանը չի արտահայտում իր կարծիքը քաղաքական թեմաներով, նա պատասխանել է. «Որովհետև ես դաստիարակված և ադեկվատ մարդ եմ։ Լինելով Հայաստանի քաղաքացի՝ ես արտահայտվում եմ միայն Հայաստանի քաղաքական կյանքի մասին։ Եվ բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց «կարծիքներով» ու «խորհուրդներով» չմտնել ուրիշ երկրների և ժողովուրդների կյանք։ Եթե Ձեր հարցը Բելառուսի մասին է, և Դուք այն քողարկել եք, բնականաբար, ես Բելառուսի հիանալի ժողովրդի կողմից եմ։ Ոչ բռնությանը»։