Հայտնի է դարձել՝ ով կխաղա արքայադուստր Դիանայի դերը The Crown-ի եզրափակիչ սերիաներում

Լեդի Դիի դերը բաժին է հասել 29-ամյա ավստրալիացի դերասանուհի Էլիզաբեթ Դեբիկին։

Ամեն լավ բան մի օր ավարտվում է, այդ թվում նաև արդեն շատերի կողմից սիրված The Crown սերիալը։ Netflix-ը հաստատել է, որ հինգերորդ սեզոնի նկարահանումները պլանավորված են 2021 թվականին, իսկ մինչ այդ սթրիմինգային հարթակը բծախնդրորեն ընտրում է դերասաններին գլխավոր դերերի համար:

Հուլիսին մենք պարզեցինք, թե ում են բաժին հասել արքայադուստր Մարգարեթի և Եղիսաբեթ Երկրորդ թագուհու դերերը: Առաջինին կմարմնավորի Լեսլի Մենվիլը, ով կփոխարինի Հելենա Բոնհեմ-Քարթերին՝ իշխող միապետի քրոջ դերում: Իսկ թագուհուն հաջորդ եթերաշրջանում կմարմնավորի Իմելդա Սթոնթոնը, ում շատերը կճանաչեն Հարրի Փոթերի մասին պատմող ֆիլմաշարից, որտեղ նա մարմնավորում էր Դոլորես Ամբրիջին։

Հիմա էլ Netflix-ը հայտարարել է, թե ով է ընտրվել արքայադուստր Դիանայի դերում հինգերորդ և վեցերորդ եթերաշրջաններում: Լեդի Դիի կյանքի ամենաղմկոտ տարիները կներկայացնի 29-ամյա ավստրալացի Էլիզաբեթ Դեբիկին: Դերասանուհին ինքն էլ խոստովանել է, որ իմ համար մեծ պատիվ է հանդես գալ տվյալ դերում՝ հանրության կողմից սիրելի սերիալում։