Ջենիֆեր Լոպեսը ցույց է տվել՝ ինչպես է անցկացրել հանգստյան օրերը

Ջենիֆեր Լոպեսը հաճախ է հետևորդների հետ կիսվում իր աշխատանքային առօրյայի լուսանկարներով՝ նկարահանումներ, միջոցառումներ, համերգներ, սակայն նաև չի մոռանում երկրպագուներին ցույց տալ այն հազվագյուտ րոպեները, օրերը, երբ նա վերականգնվում է աշխատանքային խառը առօրյայից հետո: Որակյալ հանգիստը արդյունավետ աշխատանքային շաբաթ ունենալու գլխավոր գրավականն է, իսկ Ջենիֆերը հաստատ գիտի, թե ինչի կարող են հանգեցնել ավելորդ աշխատասիրությունն ու հանգստյան օրերի բացակայությունը:  Դրա համար էլ օրերս երգչուհին ցույց է տվել, թե ինչպես ճիշտ  հանգստանալ, որպեսզի կարողանաս քեզ առավելագույնս լավ զգալ:

Առաջին հերթին պետք է կարգի բերեք ինքներդ ձեզ, անեք թեթև մեյքափ, պարզ սանրվածք և կրեք վառ հագուստ՝ բարձր տրամադրության համար: Երկրորդ հերթին անհրաժեշտ է մեկ բաժակ կանաչ թեյ, որը հարկավոր է վայելել առանց շտապելու և ի վերջո պետք է մի փոքր արևայրուք ընդունել՝ վիտամիններով հարստանալու և գեղեցիկ մաշկ ունենալու համար: Ամեն ինչ շատ պարզ է, ուղղակի պետք չէ մոռանալ հանգստի համար: