Օքսանայի ու Ջիգանի որդին կես տարեկան է. ծնողների ջերմ լուսանկարները փոքրիկի հետ ու մայրիկի շնորհավորանքը

Այսօր ռեփեր Ջիգանի ու Օքսանա Սամոյլովայի որդին` Դավիթը դարձավ 6 ամսական: Նրանց ընտանիքին այժմ հանգստի է մեկնել Թուրքիա ու քիչ առաջ Օքսանան նոր, ջերմ լուսանկարներ է հրապարակել ամուսնու և որդու հետ` դրանց կից գրելով.

«Մեր որդին կես տարեկան է: Ինչպե՞ս նա կարող էր ծնվել այս խելահեղ 2020 թվականին: Ժամանակը շատ արագ է գնում, ես դեռ չեմ հասցրել հագենալ քո հրեշտակային բույրից ու ամենաանկեղծ ժպիտներից: Դանդաղ մեծացիր, խնդրում եմ, բայց միշտ առողջ ու երջանիկ»: