«Արփին դարձավ Արփի-Աննա»․ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է դստեր մկրտության տեսանյութը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ այսօր իր կրտսեր դստեր՝ Արփիի մկրտությունն է:
Լուսանկարում փոքրիկ Արփին է մայրիկի՝ Աննա Հակոբյանի հետ:
«Այսօր Արփին մկրտվում է»,- գրել է Փաշինյանը:
Ավելի ուշ վարչապետը տեսանյութ է հրապարակել մկրտությունից և նշել. «Արփին դարձավ «Արփի-Աննա»: