«Դավաճան, տուն չվերադառնաս». Ու՞մ հետ է Տարզանը դավաճանել Նատաշա Կորոլյովային

Եգչուհի Նատաշա Կորոլյովայի ամուսինը՝ Սերգեյ Գլուշկոն, ով հայտնի է Տարզան բեմական անունով, իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել ու սադրել կնոջը: «Երեկ լավ ժամանակ անցկացրինք… Այսօր արթնացա երկու համակրելի աղջիկների ընկերակցությամբ… Շիկահեր ու Թխահեր…»,- լուսանկարին կից գրել է մերկապարող Տարզանը:

Լուսանկարում Տարզանը գրկախառնված է երկու հսկայական օձերի հետ: Կորոլյովան ամուսնու լուսանկարի տակ հումորային մեկնաբանություն է գրել. «Դավաճան, տուն չվերադառնաս, ներս չեմ թողնի»: Իսկ Տարզանը պատասխանել է Նատաշային. «Սիրելիս, սա այն չէ, ինչ մտածում ես»: