«Երեկ ու վերջին շրջանում ոստիկանությունում չեմ եղել». Սպիտակցի Հայկոն` Քրեական ոստիկանություն հրավիրվելու մասին

Այսօր լրատվամիջոցներում լուր է տարածվել այն մասին, որ Սպիտակցի Հայկոյին (Հայկ Ղևոնդյանին) գիշերը հրավիրել են ոստիկանության 6-րդ վարչություն:
Սակայն Tert.am Life-ի հետ զրույցում Հայկը հերքել է, որ ինքը երեկ ոստինակությունում է եղել, թեև նշենք, որ Ոստիկանությունից հաստատել են այս լուրը։

«Բոլոր թեմաները սուտ են, մի հավատացեք: Հենց հիմա կնոջս հետ տանն ենք, չորս օր է` տանից դուրս չեմ եկել, ձայնագրման ստուդիայում եմ օրս անցկացնում, երգեր եմ ձայնագրում»,- ասալ է երգիչը։

Նկատառմանը, որ ոստիկանությունից հաստատել են այս լուրը և ասել, որ իրեն Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրել պարզաբանում ստանալու նպատակով, Հայկը հակադրել է. «Ինչ-որ սխալմունք է, երեկ ու վերջին շրջանում ոստիկանությունում չեմ եղել»:

Նշենք, որ Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը ասել է, որ երգիչ Հայկ Ղևոնդյանը (Սպիտակցի Հայկոն) երեկ հրավիրվել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն պարզաբանում ստանալու նպատակով։