Համացանցում քննարկում են Նաստյա Կամենսկիխի կտրուկ ոճափոփոխությունը

Երգչուհին տեսահոլովակ է նկարահանել TikTok-ում և զարմացրել երկրպագուներին արմատապես փոփոխված նոր տեսքով:
Ուկրաինացի երգչուհի Նաստյա Կամենսկիխը ոգևորել է ցանցը հետաքրքիր ոճափոփոխությամբ: Նոր տեսքով նա հայտնվել է Ինստագրամի իր էջում հրապարակված տեսանյութում:

Հոլովակում Կամենսկիխը հայտնվում է սպիտակ շապիկով և թափանցիկ ակնոցով: Ձեռքերում նա պահում է կատվի ականջների տեսքով գլխազարդը:

Կամենսկիխը նետում է աքսեսուարը և հայտնվում է բոլորովին նոր կերպարով: Երգչուհին կրում է փայլուն սև կոմբինեզոն: Միևնույն ժամանակ, նա արդեն ուղիղ հարդարված կարե սանրվածքով է: Նաև աստղն ունի մազափունջ (челка):