5 պարզ փոփոխություն կենսակերպում, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշի դեմ պայքարը կարող է բավական երկարատև ու հոգնեցուցիչ լինել, սակայն գիտափորձերը ցույց են տվել, որ կենսակերպում արված ընդամենը մի քանի պարզ փոփոխությունը կօգնեն արդյունավետ կերպով ազատվել ավելորդ քաշից:

Հրաժարվել ալկոհոլից

Ֆիլադելֆիայի համալսարանի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ալկոհոլի բացառումն օգնում է շատ կարճ ժամանակում ազատվել ավելորդ քաշից, ինչպես նաև արգելակել երկրորդ տիպի շաքարային դիաբետի զարգացումը կամ մեղմել դրա դրսևորումները: Ալկոհոլը բացասաբար է անդրադառնում գլխուղեղի վրա՝ ստիպելով մարդուն ուտել այն սնունդը, որը հանգեցնում է ավելորդ քաշի կուտակման:

Չսնվել 21:00-ից հետո

Ուշ ժամերին ընթրելու սովորությունը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի վրա՝ հանգեցնելով մետաբոլիկ փոփոխությունների՝ կապված արյան մեջ շաքարի և ինսուլինի բարձր մակարդակի, ինչպես նաև ինսուլինի նկատմամբ կայունության հետ: Նման փոփոխությունների ֆոնին աճում են ճարպային հյուսվածքները և զարգանում է նախադիաբետ:

Կարգավորել քունը

Քունն ուղղակիորեն ազդում է այն հորմոնների վրա, որոնք կառավարում են քաղցի ու հագեցածության զգացումները: Սա է պատճառը, որ քնի պակասի դեպքում բարձրանում է սթրեսի բիոմարկերների մակարդակը, ինչը նպաստում է հակադեպրեսանտի դեր կատարող քաղցր ու ճարպոտ մթերք օգտագործելու ցանկության առաջացմանը:

Ջուր խմել

Բիրմինգհեմի համալսարանի գիտնականների անցկացրած գիտափորձը ցույց է տվել, որ ուտելուց առաջ ջուր խմելն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Գիտափորձի այն մասնակիցները, որոնք ամեն անգամ ուտելուց առաջ երկու բաժակ ջուր են խմել, երեք ամսում ազատվել են միջինում 4 կգ ավելորդ քաշից:

Մանրաթելեր ու սպիտակուցներ օգտագործել

Գիտնականները պնդում են, որ նիհարելու համար հարկավոր է հաշվի առնել ոչ թե կալորիաները, այլ սննդարար նյութերը: Վերամշակում անցած վնասակար մթերքի բացառումն ու փոխարենը սննդակարգում ավելի շատ մրգեր, բանջարեղեն, լոբազգիներ, ամբողջական հատիկեղեն ու սոյա ներառելն օգնում է միջինում մեկ տարում ազատվել ավելի քան 10 կգ ավելորդ քաշից: