Արիանա Գրանդեն և Լեդի Գագան միասին հանդես կգան «MTV Video Music Awards»-ում

Անցյալ շաբաթ պարզվեց, որ Լեդի Գագան ելույթ է ունենալու «MTV Video Music Awards»-ում: Միջոցառմանը երգչուհուն կմիանա Արիանա Գրանդեն և նրանք միասին կկատարեն «Rain On Me» երգը:

«2020 MTV VMA»-ն մրցանակաբաշխությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին Նյու Յորքում: Այն վարելու է դերասանուհի և երգչուհի Կեկե Պալմերը իսկ մասնակիցների թվում են «BTS»-ն, «Doja Cat»-ը, «The Weeknd»-ը, «CNCO»-ն, Ջեյ Բալվինը, Մալուման և այլք: