Ամեն օր վարսերի նոր գույն. Կայա Գերբերը մեկ օր անց կրկին փոխել է մազերի գույնն ու զարմացրել մարդկանց

Կայա Գերբերը շարունակում է փորձարկումներ կատարել իր արտաքին տեսքի հետ: 18-ամյա մոդելը, որը դեռ երեկ շիկահեր վարսերով լուսանկար էր հրապարակել ու զարմացրել երկրպագուներին կտրուկ ոճափոխությամբ, այսօր արդեն վարսերի նոր երանգով է ներկայացել:

Այս անգամ Կայայի վարսերը վարդագույն են: «Ես միշտ սիրել եմ մարդկանց, ովքեր իրենց մազերի հետ անում են ինչ ուզում են», – խոստովանեցլ է աստղը, որը կարանտինի ընթացքում արդեն հասցրել է փոխել մազերի մի քանի երանգներ: