Գարիկ Մարտիրոսյանի նոր «սանրվածքը». նրա ոճափոխության հեղինակը կինն է

Հայտնի հումորիստ, պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը նոր սանրվածքով է ներկայացել, ավելի ճիշտ սանրվածքի բացարցակ բացակայությամբ. նա սափրել է գլուխը: Երևում է, որ Գարիկին իսկապես դուր է գալիս այդ փոփոխությունը, որովհետև նա մեկ անգամ սափրել էր գլուխը, երբ դեռ Հենրիխ Մխիթարյանը խաղում էր «Մանչեսթերում» ու գոլ խփեց, «Մանչեսթեր Յունայթեդին»  դարձնելով հաղթող (Գարկը խոստացել էր Հենրիխի գոլի դեպքում դիմել այդ քայլին) և մեկ անգամ էլ 2018 թվականին, բայց առանց որևէ պատճառի:

«Ամառային ակտուալ սանրվածք: Կրկին սափրել եմ գլուխս: Կարծում էի, որ նման կլինեմ Ջեյսոն Սթեթհեմին կամ Բրյուս Ուիլիսին, բայց նորից ստացվեց պարզապես ճաղատ Մարտիրոսյան», – լուսանկարին կից գրել է նա: Իսկ հետևորդներն էլ հետաքրքրվել են, թե ում է վստահել նա իր «բարդ» սանրվածքը, իսկ Գարիկը պատմել է, որ իր ոճային փոփոխության հեղինակը կինն է` Ժաննա Լևինան: