Համբույր` ծովի ալիքների վրա. Կրիշտիանու Ռոնալդուի և Ջորջինա Ռոդրիգեսի նոր լուսանկարը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որում նա ֆուտբոլիստի հետ վայելում է ռոմանտիկ արձակուրդը զբոսանավի վրա:

Ջերմ գրկախառնված զույգը լուսանկարում համբուրվում է: «Որքան հաջողակ եմ ես», – լուսանկարին կից գրել է մոդելը: