Հրապարակվել է Փերիս Հիլթոնի հոգեկան ցնցման մասին պատմող ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

Հաջորդ ամիս համացանցում կհայտնվի «This is Paris» («Սա Փերիսն է») վավերագարական ֆիլմը, որը պատմում է մոդել, երգչուհի ու դերասանուհի Փերիս Հիլթոնի կյանքի մասին։ TouTube-ում արդեն հրապարակվել է ֆիլմի թրեյլերը։

Շատերն են հիացմունքով նայում Փերիսին, քանի որ նա մեծ հաջողության է հասել։ Սակայն նրա կյանքն անհոգ է թվում միայն առաջին հայացքից։ Կինոաստղի դիմակի տակ թաքնված է խոցելի աղջիկ, որը սարսափելի բան է վերապրել։

Դերասանուհին նշել է, որ ոչ ոք չգիտի, թե ով է ինքն իրականում, երբեմն նույնիսկ ինքը։ Հոգեկան ցնցումից հետո, որը նա վերապրել է մանկության տարիներին, Փերիսը չէր կասկածում, որ պետք է իրականացնի երազանքներներն ու լքի իր համար ատելի վայրը։

Հիլթոնը կերպար է մտածել, որի հետևում թաքնվել է։ Փերիսը երբեմն ցանկացել է պատմել, թե ինչ է տեղի ունեցել իր հետ, սակայն յուրաքանչյուր անգամ նրան պատժել են դրա համար։ Աստղը մինչ այսօր գիշերը վատ է քնում, նրան անհանգստացնում են մղձավանջները։ Այս մասին հայտնի է դառնում հրապարակված թրեյլերից։