«Մեր 1 տարեկան մեծ տղա». Նարե Համբարձումյանի ու Արմեն Սարգսյանի տոնական ֆոտոշարքն ու որդուն ուղղված շնորհավորանքները

Հայաստանի երգի պետական թատրոնի տնօրեն Արմեն Սարգսյանի ու հեռուստահաղորդավարուհի Նարե Համբարձումյանի որդին` Մարկն այսօր դարռավ մեկ տարեկան: Երջանիկ ծնողները փոքրիկի առաջին տարեդարձի առթիվ նրա հետ նոր ֆոտոշարք են հրապարակել իրենց ֆեյսբուքյան էջերում ու շնորհավորել Մարկին:

Արմեն Սարգսյանն ընտանեկան գեղեցիկ լուսանկարին կից գրել է. «Մարկը դարձավ 1 տարեկան: Շնորհավորելուց հայացքից զգույշ կլինեք», իսկ մայրիկը` Նարեն մի քանի լուսանկարներով է կիսվել իր ֆեյսբուքյան ընկերների հետ ու գրել. «1 տարի առաջ կյանքս փոխվեց ամբողջությամբ, լուսավորվեց, սերը հազարապատկվեց ու դարձա ամենաերջանիկը: Մենք շնորհակալ ենք քեզ, որ մեզ ընտրեցիր մեր Մարկ, մեր 1 տարեկան մեծ տղա: Շնորհավո՜ր տարեդարձդ»: