Մինչ կոսմետիկ և վիրահատական միջամտությունների դիմելը․ Տաթև Սարգսյանը արխիվային լուսանկար է հրապարակել

Դերասանուհի Տաթև Սարգսյանն Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել, որն արվել է 2017 թվականին: Լուսանկարում դերասանուհու մազերի երանգն այլ է, իսկ քիթը` դեռ չվիրահատված:

«Ուրիշ մարդ եմ` չվիրահատած քթով և բաց մազերով»,- հրապարակված լուսանկարին կից դրել է դերասանուհին:
Նշենք, որ Տաթև Սարգսյանի մազերն այժմ շագանակագույն երանգի են։

Դերասանուհին մինչ այս խոստովանել էր, որ մինչև պլաստիկ վիրահատությունը պրոֆիլից նկարահանվելիս, երբեմն, նեղսրտում էր, ինչը նրան լարվածության մեջ էր պահում: Նա շեշտել էր, որ ինքնաբավ և ինքնավստահ մարդ է եղել, բայց հասկացել է, որ քիթը վիրահատելով կարող է իրեն ավելի լավ զգալ: