Նախկինում Ռոբին Ուիլյամսին պատկանող միջերկրածովյան առանձնատունը վաճառվում է մոտ 6 մլն դոլարով (լուսանկարներ)

Շքեղ առանձանտունը, որտեղ Ռոբին Ուիլյամսն ապրել էր վեց տարի, 10 ամիս վաճառքի ներկայացված լինելով՝ արժեզրկվել 1.25 մլն դոլարով:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, վաղամեռիկ դերասանն առանձնատունը գնել էր 2008 թվականին 4 մլն դոլարով: Սան Ֆրանցիսկոյում գտնվող տունը վաճառքի էր հանվել 7.25 դոլարով, սակայն ներկա պահին գնահատվում է 5.9 մլն դոլար:

Անշարժ գույքը համալրված է վեց ննջասենյակով, լոգարանով, խոհանոցով, ճաշասենյակով և հյուրասենյակով: Ժայռի գագաթին գտնվող միջերկրածովյան կացարանը, որտեղից տեսարան է բացվում դեպի բաց ծով, կառուցվել է 1987 թվականին:

Հիշեցնենք, որ հոլիվուդյան դերասանը ինքնասպանություն էր գործել 2014 թվականին՝ 63 տարեկան հասակում՝ դեմենցիայի (թուլամտություն) ախտորոշումից հետո: