Ռիտա Օրան լողավազանից թոփլես լուսանկարներ է հրապարակել

Աստղը մի քանի անկեղծ լուսանկարներ է հրապարակել: Դրանցից մեկում երգչուհին ներկայացել է առանց կրծկալի:

Բրիտանացի երգչուհի Ռիտա Օրան իր երկրպագուների հետ կիսվել է հերթական արձակուրդի արևոտ լուսանկարով: Լուսանկարները հայտնվել են երգչուհու ինստագրամյան էջում:

Որոշ կադրերում 29-ամյա երգչուհին լուսանկարվել է Կորֆու կղզու լողավազանում: Օրան առանց կրծկալ ընկղմվել է ջրի մեջ: Նա նաև նկարվել է լողավազանի ծայրին պառկած՝ ցուցադրելով գեղեցիկ ու սլացիկ ոտքերը։

Մի շարք այլ նկարներում երգչուհին հայտնվել է նարնջագույն միկրոբիկինիով ՝ կենդանիների տպագրությամբ: Օրան նաև լուսանկարվել է զբոսանավում՝ պառկած և ծնկի իջած դիրքերով։