Քոլ Սփրոուսը հաստատել է Լիլի Ռեյնհարթից բաժանվելու մասին լուրը՝ պատմելով մանրամասներ

Հետևելով 23-ամյա Լիլի Ռեյնհարթին, ով վերջերս առաջին անգամ բարձրաձայնեց 28-ամյա Քոլ Սփրոուսի հետ բաժանվելու մասին լուրերը՝ դերասանն ինքն էլ որոշել է մեկնաբանել բաժանումը նախկին սիրելիի հետ: Երեկ նա իր Ինստագրամում տեղադրել է Լիլիի լուսանկարը և մանրամասներ պատմել, թե ինչ է տեղի ունեցել նրանց միջև:

«Սկզբում ես և Լիլին բաժանվեցինք այս տարվա հունվարին, ապա վերջնականապես որոշեցինք բաժանվել մարտին: Ինչ անհավանական փորձ էր դա ինձ համար: Ես ինձ միշտ երջանիկ կզգամ և կգնահատեմ այն, որ սիրահարվելու հնարավորություն եմ ունեցել: Ես նրան մաղթում եմ ապագայում միայն ամենամեծ սերն ու երջանկությունը: Ինչ էլ որ ասեմ այդ մասին, մյուս ամեն ինչի մասին էլ, որ լսեք, արդեն նշանակություն չի ուենա»,- ասել է դերասանն, ապա նաև հավելել, որ շուտով կթողարկվի Լիլիի մասնակցությամբ նոր ֆիլմ,- «Համոզված եմ, որ նա նույնքան անհավանական է դրանում, ինչքան մնացած ցանկացած բանում»։