Տխուր լուր «Լասկովիյ մայ» խմբի երկրպագուների համար

«Լասկովիյ մայ» խմբի մենակատար Ալեքսանդր Պրիկոյի կինը լրագրողների հետ զրույցում կիսվել է ցավալի լուրով․ նրա ամուսնու մոտ քաղցկեղ է ախտորոշվել։
Կինը հայտնել է, որ այժմ Ալեքսանդրը ծանր վիճակում է գտնվում․ նրա մոտ նկատվում է սարսափելի թուլություն և թթվածնի անբավարարվածություն։
Կնոջ պնդմամբ՝ Ալեքսանդրի մոտ առողջական խնդիրները սկսվել են դեռ հունիսից․ նա հազում էր և ցավեր ուներ սրտի շրջանում։ Այդ ժամանակ բժիշկները երգչի մոտ թոքաբորբ ախտորոշեցին, իսկ որոշ ժամանակ անց նրա թոքերում սկսեց հեղուկ հավաքվել։
Հիվանդանոց տեղափոխվելուց հետո Պրիկոյի վիճակն ամեն օր վատթարանում է։
Բժիշկների պնդմամբ՝ նրա մոտ չարորակ ուռուցք է ախտորոշվել։

Հիշեցնենք, որ տարիներ առաջ «Լասկովիյ մայ» խմբի նախկին անդամ Ալեքսեյ Բուրդան մահացած էր հայտնաբերվել Муз-ТВ երաժշտական հեռուստաալիքի հոբելյանական մրցանակաբաշխության երեկույթից հետո։ Ոստիկանությունից հայտնել էին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվե։ Նա մահացել էր ալկոհոլային թունավորման հետևանքով: