«Орел и Решка» հաղորդումը Նաստյա Իվլեևայի հետ կվարի Ռեգինա Տոդորենկոն

Հուլիսի վերջին «Пятница!» հեռուստաալիքի ղեկավարությունը պաշտոնապես հասատեց, որ Նաստյա Իվլեևան վերադառնում է «Орел и Решка» շոու. «Դուք կատարել եք ձեր ընտրությունը և մեզ ընտրության հնարավորություն չեք թողել։ Նաստյա, հավաքիր ճամպրուկդ, նոր եթերաշրջան ենք նկարահանելու»։

Ասվում է, որ նրա թեկնածությունն ընտրվել է հանդիսատեսի քվեարկությամբ Նաստյայի հայտարարությունից հետո, որ շոու կվերադառնա, եթե հեռուստաալիքի հրապարակման մեկնաբանություններում բավականական մեկնաբանություններ լինեն #настюшкуврешку հեշթեգով։ Երկրպագուները հուսախաբ չեն արել, ու թեև ասում են, որ ակցիան մտածված էր, իսկ շոու վերադառնալու որոշումը կայացված էր դեռ գարնանը, Նաստյանին շոուում սպասում են։

Այժմ արդեն հայտնի է դարձել, թե ով նրա հետ կվարի շոուն։ Տեղեկություններն այն մասին, որ նրան կուղեկցի Յուլյա Կովալը, չեն հաստատվել։ Իվլեևայի հետ ճամփորդության կմեկնի Ռեգինա Տոդորենկոն։ Այս մասին նա հայտնել է Ինստագրամի Stories բաժնում. «Սիրելի ընկերներ, ըստ վիճակագրության՝ իմ հետևորդների 90 տոկոսը ցանկանում է ինձ ու Անաստասիա Իվլեևային տեսնել «Орел и Решка» նախագծում։ Դե ինչ, ձեր երազանքները շուտով կիրականանան»։