Ինչպե՞ս է սնվում Ջիջի Հադիդը հղիության ընթացքում

Աշխարհի ամենահայտնի սուպերմոդելներից մեկը՝ Ջիջի Հադիդը, շաբաթներ առաջ՝ Ջիմի Ֆելոնի «Երեկոյան շոու» առցանց հաղորդման ժամանակ, հայտնեց, որ շուտով փոքրիկ է պարգևելու հայտնի երգիչ Զեյն Մալիկին։
Այդ լուրը հայտնելուց հետո Ջիջին բավականին պասիվ է իր ինստագրամյան էջում, սակայն ժամեր առաջ մոդելը հրապարակել է լուսանկարնր՝ ներկայացնելով երկրպագուներին, թե ինչ է ուտում օրվա ընթացքում։

Ինչպես երևում է նկարներից, նա չի պահպանում  որևէ դիետա, ուտում է իր սիրած ուտեսները։ Այսպիսով, սննդկարգում կան ոչ միայն բանջարեղեն և հատապտուղներ, այլև թխվածքաբլիթներ և ռոլեր։
Ավելի վաղ ինսայդերը հայտնել էր, որ հղիության 5-րդ ամսում գտնվող մոդելը գիրացել է 10 կիլոգրամով։ Երկրպագուները կարծում են, որ նրա գիրանալու պատճառը սխալ սնունդն է։