Լարիսա Դոլինաայի նոր լուսանկարը զարմացրել է երկրպագուներին․երգչուհին գնալով երիտասարդանում է

64-ամյա Լարիսա Դոլինայի երկրպագուներն արդեն տարիներ շարունակ հետևում են, թե ինչպես է երգչուհին պայքարում ծերության դեմ։ Ժամեր առաջ Լարիսայի դուստրը` Լինա Դոլինան, Instagram-ում հրապարակել է մոր լուսանկարը, որն արժանացել է բուռն արձագանքի։ Երկրպագուները լուսանկարի մեկնաբանություններում գրել են, որ Լարիսան երիտասարդացել է 30 տարով։
Նշենք, որ Լարիսա Դոլինան 2019 թվականին բավականին մեծ գումարներ ու ժամանակ է ծախսել իր արտաքինի բարելավման համար։ Դա էր պատճառը, որ 2019 թվականի աշնանը Լարիսան շրջում էր ակնոցներով․ նա ցանկանում էր քողարկել պլաստիկ վիրահատության հետքերը։ Անցած ամառ արտիստը նաև նիհարել էր ու մինչ օրս պահպանում է գեղեցիկ կազմվածքը։
Սակայն Լարիսան այդ մասին խոսել չի սիրում, մնում է միայն հետևել, թե ինչպես է երգչուհին գնալով գեղեցկանում ու երիտասարդանում։

«Մարդիկ, ի՞նչ է լինելու… Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, բայց «ռումբի» սպասեք, ինչպես ես եմ սպասում», – գրել է նրա դուստրը հրապարակված լուսանկարին կից։
Հիշեցնենք` Դոլինան ծնվել է 1955 թվականի սեպտեմբերի 10-ին Բաքվում։ 1998 թվականին Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչման է արժանացել։ Նա ռուսական «Օվացիա» ազգային մրցանակի եռակի դափնեկիր է, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ: