Պլաստիկ վիրահատությունները հրաշքենր են գործում․ Քլոե Քարդաշյանի նոր լուսանկարն իրարանցում է առաջացրել համացանցում

Քարդաշյան քույրերը համաշխարհային ճանաչում են վայելում և միլիոնավոր մարդկանց համար նրանք համարվում են գեղեցկության էտալոն, սակայն քույրերի իդեալական կազմվածքն ու դիմագծերը պրոֆեսիոնալ պլաստիկ վիրաբույժների և կոսմետոլոգների աշխատանքի արդյունքն են:
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քլոեն, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որտեղ նա անճանաչելի է։ Երկրպագուները նրան մեղադրել են ֆոտոշոփի մեջ չափն անցնելու համար։ Լուսանկարը սոցցանցերում մեծ իրարանցում է առաջացրել։

Նշենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հեռուստաաստղը խոստովանել է, որ պլաստիկ միջամտությամբ ուղղել է այտոսկրերը, դեմքի ձևը, քիթը, ինչպես նաև կոսմետիկ միջոցներով շտկել է շուրթերը և դիմագծերը:
«Ընդմիշտ լինելու ես իմ փոքրիկ աղջիկը»,- իր նոր լուսանկարին կից գրել  է Քարդաշյանը։
Լուսանկարը հավաքել է ավելի քան 3 միլիոն հավանում։