Քեյթ Բլանշեթը և Թիլդա Սուինթոնը կհնչյունավորեն Գիլյերմո դել Տորոյի «Պինոկիո» անիմացիոն ֆիլմի հերոսներին

Հոլիվուդյան դերասանուհիներ Քեյթ Բլանշեթը և Թիլդա Սուինթոնը միացել են «Պինոկիո» տիկնիկային անիմացիոն ֆիլմի դերասանական կազմին, որը Netflix-ի համար նկարահանում է մեքսիկացի կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն, հաղորդում է Deadline-ը:

Առայժմ տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ որ կերպարներն են հնչյունավորելու դերասանուհիները։

Հայտնի է, որ գլխավոր դերում հանդես կգա Գրեգորի Մաննը։ Ֆիլմը կհնչյունավորեն Դևիդ Բրեդլին, Յուեն ՄաքԳրեգորը, Քրիստոֆ Վալցը, Ջոն Տուրտուրոն և այլք:

Ֆիլմը երկու ռեժիսոր ունի՝ Գիլյերմո դել Տորոն, որն արդեն երկար տարիներ աշխատում է այս նախագծի վրա, և Մարկ Գուստաֆսոնը։ Սցենարի հեղինակներն են Գիլյերմո դել Տորոն և Մարտին Մաքհեյլը։

Պորտլենդի ShadowMachine ստուդիայում նկարահանումները մեկնարկել են անցյալ աշնանը։

Նախագծի թողարկման ամսաթիվը դեռևս հայտնի չէ։