Քորթնի Քարդաշյանը պատմել է իր դիետայի և հինգ առողջ սովորությունների մասին

41-ամյա Քորթնի Քարդաշյանը մեծ ուշադրություն է դարձնում իր poosh.com կայքին, որտեղ երկրպագուների հետ կիսվում է ապրելակերպի, սննդի, հարաբերությունների և այլ թեմաների մասին։ Այս շաբաթ Քարդաշյան-Ջեններ քույրերից ավագը համացանցում հրապարակել է բլոգեր Նիյազի (@unspokennutrition) խորհուրդները, որոնց նա ևս հետևում է։

«Երբ խոսքը վերաբերում է դիետայի պահպանմանը, պարբերականությունը հաջողության բանալին է։ Unspokennutrition-ի հինգ խորամանկությունները առողջ սնվելու ճանապարհին հաջողության հասնելու համար են»,- գրել է Քորթնին Ինստագրամի իր էջում։

Քիմ Քարդաշյանի քույրը խոստովանել է, որ այդ խորհուրդները նրան օգնում են պահպանել լավ ինքնազգացողությունն ու բարեկազմ մարմինը։ Առաջին հերթին նա բոլորին խորհուրդ է տալիս իրագործելի նպատակ դնել՝ ազնվորեն գնահատելով ձեր հնարավորությունները։ Եվ հետո սկսել առողջ փոքրիկ սովորությունների ձևավորմանը։

«Դեպի ձեր նպատակը գնացեք փոքր քայլերով, այդպիսով դուք հետևողական կլինեք»,- խորհուրդ են տալիս Քորթնին և Նիյազը:

Դատելով Քարդաշյանի խորհուրդներից՝ նա նախաճաշը երբեք բաց չի թողնում և այն համարում է ամբողջ օրվա ընթացքում սննդի ամենակարևոր մասը: Քորթնին խորհուրդ է տալիս նախապես կազմված ցուցակով մթերքներ գնել, սնունդ պատրաստել ինքնուրույն և ավելի շատ ամբողջական սնունդ ուտել: Քորթնին և նրա ամբողջ ընտանիքը հավատարիմ են կետոդիետաներին՝ նախապատվությունը տալով օրգանական մթերքներին։ Առավոտյան ամենօրյա մարզումից հետո Քարդաշյանն արդեն հինգ տարի ավոկադոյից պուդինգ է ուտում։