Դերասան Ներսես Ավետիսյանն ամուսնանում է․ հարսնացուն հարսանիքից մի քանի ժամ առաջ է իմացել այդ մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դերասան Ներսես Ավետիսյանը, ով հեռուստադիտողին հայտնի դարձավ Հանրային հեռուստաընկերության մի շարք նախագծերից, այսօր իր սիրելիին՝ Լիլիթին, անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել։

Սակայն խենթ փեսացուն միայն այդքանով չի սահմանափակվել, երջանիկ զույգն այսօր նաև ամուսնանում է։ Այս մասին հայտնի է դարձել ինստագրամյան օգտատերերից մեկի էջում հրապարակված տեսանյութից, որում երևում է թե զույգն ինչպես է ամուսնանում։ Արարողությունը տեղի է ունեցել բնության գրկում՝ Գառնու հեթանոսական տաճարի հարակից տարածքում։