«Երկուսիդ կնկարահանեմ այս երգի տեսահոլովակում այնպես, ինչպես ուզում եմ»․ Տիմատին ու Մորգենշտերնը նոր երգ են ներկայացնելու

Համացանցում քննարկվում է 37-ամյա Տիմատիի նոր աշխատանքը՝ «Black Star»-ը լքելուց հետո։ Մեկ ամիս առաջ ռեփերը գործարարը լքել է իր գործընկերների հետ ստեղծած «Black Star Incorporated»-ը։ Այժմ Տիմատին պատրաստվում է ներկայացնել դուետ 22-ամյա ռեփեր Մորգենշտերնի հետ։

Հայտնի ռեփերներն արդեն տեսահոլովակ են նկարահանում Սոչիում: Այս շաբաթ նրանք նկարահանվել են Սոչիի խաղատներից մեկում։ Տիմուր Յունուսովի և Ալիշեր Վալեևի (հեղ․ ռեփերների իրական անունները) համատեղ նախագծի մանրամասները դեռ հայտնի չեն։ Ավելի վաղ, Մորգենշտերնի ձայնային պրոդյուսեր Սլավա Մարլոուն հրապարակել էր մի տեսանյութ, որում նա նշել էր, որ ցանկանում է աշխատել Տիմատիի հետ իսկ Տիմատին էլ էլ նրան պատասխանել էր․

«Ես ընդունում եմ ձեր բոլոր պայմանները և որևէ փոփոխություն չեմ անի ստեղծագործության մեջ: Բայց ես նույնպես պայմաններ ունեմ․ ձեզ երկուսիդ կնկարահանեմ այս երգի տեսահոլովակում այնպես, ինչպես ուզում եմ, և դուք չեք կարողանա սցենարում փոփոխություններ կատարել: Ավելին, ես այնտեղ կցուցադրեմ այնքան գովազդ, որքան ուզում եմ»։